Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր ակտիվիստ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերի կինը փորձում է ամուսնուն տեղափոխել Եվրոպա կամ Իսրայել՝ թունավորման թեստ անցնելու համար։
Սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի նախկին դաշնակից Կարա-Մուրզա կրտսերը Մոսկվայում մայիսի 26-ին կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել։ Կինն ամուսնու մոտ թունավորման ախտանշաններ է տեսնում։