Մատչելիության հղումներ

Տեսչական ստուգումներ ԼՂ ԶՈւ միավորումներից մեկում


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններ, արխիվ

Երեկ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում օրերս անցկացված տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

«Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև առկա փոխհամագործակցության և փորձի փոխանակման շրջանակում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին` ՀՀ Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը բարձր է գնահատել նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը ինչպես Արցախի, այնպես էլ համահայկական պաշտպանունակության բարձրացման գործում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում:

Հարությունյանը գոհունակություն է հայտնել ստուգման ենթարկված միավորման զորամասերի և բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածության վերաբերյալ` ընդգծելով, որ միավորումը պատրաստ է լրիվ ծավալով կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Կատարված աշխատանքի համար տեսչական խմբին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG