Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը ավելացրեց էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորող փաստաթղթերը


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

«Հայկական էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ավելացնում է էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հիմնավորող փաստաթղթերի քանակը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում ՀԷՑ-ը 12 մասից բաղկացած հիմնավորող փաստաթղթեր էր ներառել, իսկ այսօր նոր 15 մասից կազմված փաստաթուղթ է ներկայացրել, որը ևս հանձնաժողովի կողմից ընդգրկվել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտում։

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ նոր հիմնավորող փաստաթղթեր ՀԷՑ-ից իրենք են պահանջել, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում հայտում եղել են անճշտություններ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք են ունեցել։

ՀԷՑ-ի ներկայացրած հայտում նախնական 12 մասից կազմված հիմնավորող փաստաթղթերի ընդհանուր ծավալը, ըստ հանձնաժողովի, մոտ 3500 էջ էր, թե քանի հազարով է ավելացել դրանց թիվը լրացուցիչ 15 մասից բաղկացած հիմնավորող փաստաթղթերը ստանալուց հետո՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի հաշվել: Սակայն հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ հայտը ուսումնասիրելու սահմանված 80-օրյա ժամկետը փոփոխության չի ենթարկվել: «Մենք կարող ա գիշերն աշխատենք, ցերեկն աշխատենք՝ դա կապ չունի, էս պահի դրությամբ մեր կարգի մեջ փոփոխություն չի եղել, չեմ կարծում, որ կլինի», - ասաց Ստեփանյանը։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG