Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները չեն հավատում վարչապետի և նախարարի հայտարարություններին


Նաիրիտցիները չեն հավատում վարչապետի և նախարարի հայտարարություններին
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ՝ հույս ունենալով, որ երկրի ղեկավարը կընդունի և կլսի նրանց պահանջները՝ աշխատավարձի ամիսներ շարունակ կուտակված պարտքը մարելու վերաբերյալ։ Նաիրիտցիների խմբին, սակայն, հերթական անգամ ընդունեց նամակների բաժնի ղեկավարը, ով խոստացավ բողոքի մասին տեղեկացնել։

Նաիրիտցիները նշում էին, որ տևական ժամանակ է, ինչ չեն կարողանում նաև հանդիպել և պարզաբանումներ ստանալ երկրի վարչապետից։

Նաիրիտցիները չեն հավատում վարչապետի նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի վերջին հայտարարություններին, թե աշխատավարձի պարտքը մարվելու է մինչև տարեվերջ։

«Եթե այդպես է, ինչո՞ւ գետնի տակից չեն հանվում և վաճառքի համար մաքրվում Կապույտ լիճ կոչվող տարածքի խողովակաշարերը», - ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:

«Առայժմ ոչ մի գործողություն չի կատարվում: Մենակ մի քանի սարքավորումներ կան, որ հանել են, մաքրում են, վերանորոգման աշխատանքներ են կատարվում՝ երևի վաճառելու, բայց դրանք էլ շատ չնչին գումարներ կկազմեն, էս գլոբալ հարցը չի լուծի», - ասաց «Նաիրիտ»-ի մեկ այլ աշխատակից:

Փորձեցինք Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից ճշտել, թե արդյոք գույքի վաճառքի հետ կապված գործընթացներ ընթանում են, սակայն նախարարի մամուլի քարտուղարը նշեց, որ հարցին միայն Երվանդ Զախարյանն է տիրապետում, իսկ նա զբաղված է։

Մինչ այժմ նախարարությունը պարզաբանում չի ներկայացրել նաև ԱՊՀ միջպետական բանկից գործարանի գրավադրված բաժնետոմսերը հանելու մասին: Թեև լրագրողների հետ մայիսի 13-ի հանդիպման ժամանակ նախարար Զախարյանը նշել էր, թե դրանք մեկ-երկու օրում կհանձնվեն Հայաստանի կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG