Մատչելիության հղումներ

Օբաման Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալիևին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Օբամայի ուղերձում մասնավորապես ասված է, որ «ԱՄՆ-ը հավատարիմ է Ադրբեջանի հետ համագործակցությանը, որը ապահովում է ավելի բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա բոլոր ադրբեջանցիների համար»։

«Ադրբեջանի անկախության ձեքբերումից ի վեր ԱՄՆ-ը մեծ աջակցություն է ցուցաբերում երկրի անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության զարգացման ուղղությամբ։ Մենք դա անում ենք, քանի որ բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները, մեր համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման» - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ադրբեջանի անկախության օրը նշվում է մայիսի 28-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG