Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստներին բերման են ենթարկել «քաղաքական հայացքների» համար


«Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստներին բերման են ենթարկել «քաղաքական հայացքների» համար
please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00

ՀԽ երիտասարդներին ոստիկանություն են տարել, երբ նրանք փորձել են Կենտրոնում առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման թերթիկներ փակցնել:

«Հիմնադիր խորհրդարան»-ի երիտասարդ ակտիվիստները պնդում են, որ այսօր վաղ առավոտյան իրենց առանց բացատրության բերման են ենթարկել, մի քանի ժամ պահել ոստիկանության բաժանմունքում այն բանից հետո, երբ փորձել են Կենտրոնում առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման թերթիկներ փակցնել ։ Երիտասարդներից Շողիկ Մելքոնյանը պատմում է, որ մի խումբ ոստիկաններ իրենց շրջապատել և առանց հիմնավորման՝ պահանջել են հետևել իրենց։

«Ես և իմ երկու ընկերները Նալբանյան փողոցում էինք գտնվում և նոր էինք սկսել փակցնել պոստեռները, երբ մեզ եկան շրջապատեցին, կարելի է ասել, մոտ 40 ոստիկան կար: Մեքենաներով միանգամից եկան, կինոներում ինչպես է լինում, այ էդպես կանգնեցին, բա ձեզ հրավիրում ենք բաժին: Բնականաբար փորձեցինք պարզել՝ ինչու համար են հրավիրում, բացատրությունը հետևյալն էր՝ կհասնենք տեղ, տեղում ամեն ինչ կբացատրենք», - պատմեց Շողիկ Մելքոնյանը։

Ոստիկանությունում պարզաբանել են՝ նրանք խախտել են հասարակական վայրերն օգտագործելու կանոնները։ Հարցին, թե ինչու բերման չեն ենթարկվում նույն տեղերում հայտարարություններ փակցնող մյուս անձինք, ոստիկանները պատասխանել են՝ բոլորի գործողություններին հետևել չեն կարող։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստները ընդունել են, որ անօրինական գործողություն են կատարել: Նրանց մի մասը ստորագրել է կազմված արձանագրությունների տակ։

«Հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու համար բերվել են, կազմվել է համապատասխան արձանագրություն։ Իրենք էլ են իրենց հայտարարության մեջ նշում, որ էլեկտրասյուների վրա փակցնելու, հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտել են», - ասաց ոստիկանության պաշտոնյան։

Երիտասարդները, սակայն, նշում են, որ իրազեկման պոկված թերթիկների փոխարեն պատրաստվում են նորերը փակցնել։ Նրանք պնդում են, որ իրենք չեն ընդունել, թե օրենք են խախտել, պարզապես մի քանիսը ճնշումների ներքո ստորագրել են արձանագրությունների տակ։

«Պահել են 2 ժամ, փորձում էին արձանագրություն գրել և ասում էին ստորագրեք, որը ստորագրելով՝ ես պետք ա համաձայնեի, որ օրենք եմ խախտել: Ոչ մի ստորագրություն չենք հանձնել, չենք ստորագրել ոչ մի թղթի տակ: Դրանից հետո ճնշման փորձ էր, մարդիկ կային, որ առաջին անգամ էին ոստիկանության բաժնում հայտնվել, իրանց մի քիչ ավելի են փորձել ճնշել, ինչ-որ հարցերի միջոցով», - ասաց Հովհաննես Ղազարյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով, երիտասարդներին բերման ենթարկելու պատճառը ոչ թե օրենքի խախտումն է, այլ այն, որ նրանք քաղաքական հայացքներ ունեն և փորձել են աջակցել «Հիմնադիր խորհրդարան»-ին։

«Էլեկտրասյուների վերաբերյալ որևէ նշում օրենսգրքում չկա, մյուս կողմից էլ անհասկանալի է, թե դա որքանով է հանրային վայր, բացի այդ՝ հասկանալի է, որ եթե կա անորոշություն օրենքը պետք է մեկնաբանվի քաղաքացու օգտին, նույնիսկ եթե դա համարվում է օրենքի խախտում, բոլորիս համար ակնհայտ է, որ օրը ցերեկով ամեն օր, բազմաթիվ մարդիկ տեղեկատվական փաստաթղթեր, թռուցիկներ, բուկլետներ, պաստառներ էլեկտրասյուների վրա փակցնում են, բայց ոչ մեկին մեծաթիվ ոստիկանական կարգախմբերով գիշերով չեն հետապնդում, չեն դարանակալում, ակնհայտ է, որ ռեժիմը շարունակում է նույն մեթոդներով գործել և ամեն ինչ անում է 100-ամյակն առանց ռեժիմի շարժման գործունեությանը խոչնդոտելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Վարուժան Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG