Human Rights Watch և Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնվել են Ռուսաստանի համար անցանկալի կազմակերպությունների ցուցակում։
Մայիսի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած նոր օրենքը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին հռչակել ոչ ցանկալի ու փակել։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը այդ քայլը որակել է Ռուսաստանի իշխանությունների կողմից անկախ խոսքի դեմ ուղղված խստագույն դրսևորում։