Մատչելիության հղումներ

«Ազատությունը» պաշտոնապես փակել է ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը


Նենադ Պեյիչ
Նենադ Պեյիչ

«Ազատություն» ռադիոկայանը երեկ պաշտոնապես փակել է ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը։

Ադրբեջանի իշխանություններն անցած տարվա դեկտեմբերին կասեցրել են գրասենյակի աշխատանքը։ «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը երեկ հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների կամայական գործողությունները ծանր և որոշ դեպքերում անդառնալի ցավ ու վնաս են պատճառել աշխատակիցներին և նրանց ընտանիքներին»։

Պեյիչի փոխանցմամբ, «Ազատություն» ռադիոկայանը պատրաստվում է ձեռնարկել Ադրբեջանի կառավարության գործողություններից իր և իր աշխատակիցների օրինական իրավունքները և շահերը պաշտպանելու անհրաժեշտ միջոցներ։

Իշխանությունը ոչ միայն արգելափակել է «Ազատության» Բաքվի գրասենյակն, այլև անտեսելով իրավական ընթացակարգը` առգրավել է գույքը, տեխնիկական սարքավորումները, փաստաթղթերը, բերման է ենթարկել գրասենյակի աշխատակիցներին, նրանց զրկել է փաստաբանների հետ կապ պահպանելու հնարավորությունից, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների և նրանց մտերիմների հասցեին, արգելել է որոշ աշխատակիցների ազատ տեղաշարժը։

Նենադ Պեյիչը հավելել է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հայրենիքում հայտնի է իբրև «Ռադիո Ազատլիկ», այնուամենայնիվ, շարունակում է թողարկել լուրեր և հաղորդումներ և ի հեճուկս գրասենյակի փակմանը, հեռարձակվում է թվային և արբանյակային միջոցներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG