Մատչելիության հղումներ

Սակագնի բարձրացման հայտում ՀԷՑ-ը ներառել է նաև թանկարժեք մեքենաների վարձույթի ու սպասարկման գումարները


Սակագնի բարձրացման հայտում ՀԷՑ-ը ներառել է նաև թանկարժեք մեքենաների վարձույթի ու սպասարկման գումարները
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

«ԷՔԹՐԱՔ սերվիս» ընկերությունը 2011 թվականից ի վեր շարունակ հաղթել է ՀԷՑ-ի մրցույթներում և մեքենաներ տվել վարձակալության՝ 9 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ։

Ավելի քան 250 միլիոն դոլարի վնաս ունեցող ՀԷՑ-ին վարձակալությամբ «Լեքսուս»-ներ ու թանկարժեք այլ մեքենաներ տրամադրած «ԷՔԹՐԱՔ սերվիս» ընկերությունը հիմնադրվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունը։

Հետագայում ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է դարձել Գեղամ Կարապետյանը, ով 2011 թվականից շարունակ հաղթել է ՀԷՑ-ի մրցույթներում և մեքենաներ տվել վարձակալության՝ 9 տեսակի 21 մեքենայի դիմաց ստանալով մոտ 450 միլիոն դրամ։ Ընդ որում, թանկարժեք մեքենաներ տրամադրող ընկերության գրասենյակը գտնվում է հենց ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքում։

Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, համադրելով փաստերը, չի բացառում, որ այս երկու ընկերությունները փոխկապակցված են․ - «Կարծես թե, հենց ստեղծված է նրա համար, որ միայն ծառայություններ մատուցի ՀԷՑ-ին: Եթե ավելի խորը ուսումնասիրում ենք, նկատում ենք, որ ստեղծված է նրա համար, որ ՀԷՑ-ը ինքն իրեն ծառայություններ մատուցի»:

Սակայն սա դեռ ամենը չէ։ Հակակոռւպցիոն կենտրոնն ուսումնասիրելով գնումների ոլորտը՝ բացահայտել է, որ ՀԷՑ-ի հայտարարած բոլոր մրցույթներում լավագույնը ճանաչված ընկերությունը վերջին 4 տարում որևէ այլ ընկերության ծառայություն չի մատուցել․ - «Այս ընկերությունը նույնիսկ հայտ էլ չի ներկայացնում որևէ մրցույթի մասնակցելու»:

Առավել ուշագրավ է, որ վարձով մեքենաներ տրամադրող «ԷՔԹՐԱՔ սերվիս»-ը Ֆինանսների նախարարությունում գրանցված է որպես շինանյութերի առքուվաճառքով զբաղվող ընկերություն։ Փորձագետ Մանուկյանի խոսքով՝ նման դեպքերը Հայաստանում շատ են, հետքերը գրեթե միշտ նույն բանի մասին են վկայում․ - «Մեծ հավանականություն կա, որ մենք ականատես ենք դասական տեսքով կոռուպցիոն երևույթների»:

ՀԷՑ-ին վարձակալությամբ մեքենաներ տրամադրող ընկերության սեփականատեր Գեղամ Կարապետյանը վստահեցնում է, որ ռուսական ընկերության հետ որևէ ներքին պայմանավորվածություն չունեն, իսկ միևնույն շենքում հայտնվել են պատահաբար։

«Մեր հարաբերությունները նենց չեն, որ իմ հորողբոր տղեն է Հայցանցը, ինձի ինչ-որ նվեր ա․․․ Մենք ուղղակի ստեղ վարձակալել ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա՝ վստահեցնելով, թե շուկայականից մի քանի անգամ էժան գնով է տվել իր մեքենաները:

Կարապետյանը օրենքի խախտում չի համարում այն, որ շինանյութերի ներկրմամբ զբաղվոց ընկերությունը ավտոմեքենաների վարձույթ է իրականացնում․ - «Ի՞նչ կապ ունի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, ցանկացած գործունեություն կարող է իրականացնի»:

Վարձակալության հանձնված մեքենաների ցուցակում ամենաթանկը «Լեքսուս» ամենագնացն է, որի դիմաց ՀԷՑ-ը տարեկան վճարել է 9.5 մլն դրամ, «Տոյոտա Պրադո» և «Քեմրի» մեքենաների տարեկան վարձավճարը կազմել է համապատասխանաբար 6 և 4 միլիոն դրամ։

Ռուսական ընկերությանը պատկանող ՀԷՑ-ը վարձակալել է նաև ռուսական արտադրության 4 մեքենա, որոնց համար տարեկան վճարել է 5 մլն 760 հազար դրամ։

Բացի դրանից, բաշխիչ ընկերությունը վարձակալության ընթացքում վճարել է նաև մեքենաների լվացման, շահագործման, վառելիքի և ապահովագրության գումարները և այս բոլոր ծախսերը ներառել սպառողներին մատարակարվող էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG