Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռիգայում հայտարարել է, թե Արևելյան գործընկերությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ՝ այն գեղեցկության մրցույթ չէ Եվրամիության և Ռուսաստանի միջև։ Բայց եթե Ռուսաստանը փոքր-ինչ հմայիչ լիներ, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական և ագրեսիվ գործողություններով, հավելել է նա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, ասել է․ - «Բացառությամբ Ռուսաստանի, մենք ընդունում ենք, որ Արևելյան գործընկերության տարբեր երկրներ կարող են գնալ իրենց սեփական ուղով, և մենք ընդունում ենք այդ տարբեր ճանապարհները»։