Կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
«Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ անձինք, առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ նրանց հագին եղած հագուստները և արյան նմուշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ», - ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ․ Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։