Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսական. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միավորվել ընդհանուր վտանգի առջև


ԱՄՆ կոնգրեսական Դեյնա Ռորաբախեր
ԱՄՆ կոնգրեսական Դեյնա Ռորաբախեր

Մահմեդական ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքը կարող է միավորել հայերին ու ադրբեջանցիներին ընդհանուր վտանգի առջև, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարեց Միացյալ Նահանգների կոնգրեսական Դեյնա Ռորաբախերը, ով ղեկավարում է Եվրոպայի, Եվրասիայի և առաջացող վտանգների ենթակոմիտեն:

«Կարծում եմ, եթե «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակի հաջողություններ գրանցել ու նոր տարածքներ զավթել՝ անթիվ մարդկանց սպանելով, մենք ականատեսը կլինենք մի նոր դաշինքի ստեղծման, որում կհայտնվեն ժողովուրդներ, որոնք մինչ այդ չէին կարողացել համաձայնության հասնել», - ասաց Ռորաբախերը:

Ըստ կոնգրեսականի, «Իսլամական պետություն» խմբավորումն անհրաժեշտ է ոչնչացնել, քանի դեռ այն վերջնականապես չի ապակայունացրել ամբողջ մոլորակը: Ռորաբահերի խոսքով՝ ծայրահեղական ահաբեկիչների մարդատյաց գաղափարախոսությունը հնարավոր է հաղթահարել միայն միասնաբար. - «Մեզ անհրաժեշտ է միասնականություն ցուցաբերել, ինչպես մենք ցուցաբերեցինք այն կոմունիզմի դեմ պայքարում»:

Դեյնա Ռորաբահերն ընդգծում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է համագործակցել բոլոր երկրների հետ, այդ թվում նաև նրանց, որոնց հետ գոյություն ունեն որոշ տարաձայնություններ: Այսպես, կոնգրեսականի խոսքով, այս պատերազմում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կրկին մեկ կողմի վրա են գտնվում. - «Ռուսաստանի հետ մենք ընդհանուր թշնամի ունենք՝ ի դեմս իսլամիստ ծայրահեղականների: Մեզ անհրաժեշտ է ռուսների հետ միասին աշխատել և փորձել կարգավորել որոշ խնդիրներ, որոնք ունեն ռուսները: Ռուսներն էլ կարող են մեզ օգնել այլ խնդիրներ կարգավորելու գործում»:

Կոնգրեսականի կարծիքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ապագայում կարող են հաղթահարել հակասություններն ու ավելի սերտ գործընկերներ դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG