Մատչելիության հղումներ

Անտարկտիդայի շելֆերը հալչում են մեծ արագությամբ


Եկող մի քանի տարիների ընթացքում Անտարկտիդայից կպոկվի 16ՕՕ քառակուսի կիլոմետր տարածքով Լարսեն Բե շելֆը։

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է իր կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն՝ մեծ արագությամբ հալչում է Անտարկտիդայի սառցե մի խոշոր հատված։ Ըստ գիտնականների՝ բևեռային սառցե գագաթների հալոցքը չնայած դանդաղ, սակայն կայուն արագությամբ բարձրացնում է երկրագնդի օվկիանոսների ջրի մակարդակը։

Գիտնականներն ասում են, թե եկող մի քանի տարիների ընթացքում Անտարկտիդայից կպոկվի 16ՕՕ քառակուսի կիլոմետր տարածքով Լարսեն Բե անվանումը ստացած հատվածը, ու հարյուրավոր սառցալեռների վերածվելով՝ կխառնվի օվկիանոսի ջրերին։

Նման զեկույցով են հանդել եկել NASA-ի գիտնականները։ Խմբի ղեկավար Ալա Խազենդարի խոսքերով, 1Օ հազար տարվա այս սառցե շելֆի երկու երրորդն արդեն անհետացել է։

Սառցե շելֆերը սառած հսկա տարածքներ են՝ կարծես կախված Անտարկտիդա մայրցամաքից։ Դրանցից ամենամեծն ունի Ֆրանսիայի տարածքին հավասար մակերես։

Խազենդարի խոսքով՝ երեք այն սառցադաշտերը, որոնք սառույցներով էին ապահովում Լարսեն Բե շելֆը, այսօր նույնպես բարակում են։

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս սառցադաշտերն այսօր ավելի արագ են հոսում ու ավելի մեծ ծավալներով սառույց լցնում օվկիանոսի մեջ», - ասում է նա։

Գիտնականները գերժամանակակից սարքավորումների միջոցով 9 ամիս առաջ իրենց ուսումնասիրությունների եզրահանգումները կատարելուց հետո անգամ հայտնաբերել են նոր ճեղքվածքներ այս սառույցների մեջ։

Ինչպես գիտնականներն են ասում, հալոցքը շարունակվում է շատ արագ, ու այս շելֆի անհետանալը մի քանի տարվա հարց է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG