Մատչելիության հղումներ

Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածը


Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության
Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը այսօր հանդիպել է «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:

«Համաձայն մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը և Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու նախագծումը», - ասված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG