Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պաշտոնապես սկսում է նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի հետ բանակցությունների գործընթացը


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց
Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Եվրահանձնաժողովը երեկ հավանություն է տվել Եվրամիության խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալու բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի շուրջ: Այդ մասին ասված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու, այլ ոչ թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի որոշումից հետո 2013 թվականի նոյեմբերին երկու կողմերը վերահաստատել են Արևմտյան գործընկերության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման իրենց հանձնառությունը: Անցած տարի էլ ԵՄ-ն և Հայաստանը սկսել են քննարկել ապագա նորացված համաձայնագրի շրջանակը՝ հստակեցնելով ոլորտները, որոնցում համագործակցությունը համատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ:

Այժմ ակնկալվում է Եվրամիության խորհրդի որոշումը՝ լիազորել Եվրահանձնաժողովին և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին սկսել բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ: Այն պետք է ներկայացվի անդամ երկրներին՝ վերջնական ընդունման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG