Մատչելիության հղումներ

Նախարարը վերահաստատել է մինչև տարեվերջ նաիրիտցիների պարտքը փակելու իր խոստումը


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Նաիրիտի» հարցը քննարկելու նպատակով հանդիպում է ունեցել էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի հետ։

«Զախարյանը վերահաստատեց մինչև տարեվերջ նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը փակելու իր խոստումը: Ասաց նաև, որ «Նաիրիտի» գույքը գրավից հանելու հարցը քաղաքական մակարդակում լուծված է, և իրավական առումով պրոցեսի մեջ է: Ըստ նրա, գրավից դուրս բերվող գույքի մի մասի վաճառքից պիտի գոյանա այն գումարը, որով մինչև տարեվերջ պետք է փակվի «Նաիրիտի» աշխատողներին ունեցած պարտքը»,- գրել է Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

«Նաիրիտի» ներկա և նախկին աշխատակիցները արդեն ամիսներ շարունակ տարբեր բողոքի ակցիաներով պահանջում են ավելի քան մեկուկես տարվա իրենց աշխատավարձը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG