Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Գերմանիայում Հայաստանի դեսպանության կայքէջի փոխանցմամբ՝ Աշոտ Սմբատյանը Գերմանիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։
Հիշեցնենք, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը թափուր մնաց Վահան Հովհաննիսյանի մահից հետո։