Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է «Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած Նարեկ Խաչատրյանը»


Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության
Լուսանկարը՝ Հայաստանի ոստիկանության

Հայտնաբերվել է 2006 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած և միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

2006 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող Խաչատրյանին հայտնաբերել են մայրաքաղաքի Բադիկյան փողոցի 62 տանը՝ նախապես պատրաստված թաքստոցում:

Դեպքը տեղի էր ունեցել Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում: Արտասահմանյան մակնիշի մեքենայով հետապնդել էին Սեդրակ Զատիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և Խաչատրյանի հանցակից Արսեն Առուշանյանը ինքնաձիգից կրակահերթ էր արձակել ավտոմեքենայի վրա: Զատիկյանը ծանր վիրավորվել էր և բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել: Կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվել էր նաև պատահական անցորդ մի կին՝ 37-ամյա Կարինե Սարգսյանը, ով ապրում էր հարևանությամբ և այդ պահին դուրս էր եկել «Արամե» խանութից մթերք գնելու: Խաչատրյանը կալանավորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG