Այսօր ժամը 12-ի սահմաններում Սյունիքի մարզի Կապան - Ծավ - Շվանիձոր - Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհը՝ 20-30 գծամետր երկարությամբ հատվածով: Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ, հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով:
Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: