Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ․ 2015-ին Հայաստանը տնտեսական անկում կունենա


ՎԶԵԲ-ի լոգոն
ՎԶԵԲ-ի լոգոն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) այսօր հրապարակած կանխատեսման համաձայն՝ 2015 թվականը Հայաստանը կփակի 1.5 տոկոս տնտեսական անկմամբ։

Հայաստանին վերաբերող իր կանխատեսումը ՎԶԵԲ-ը վատացրել է 1.5 տոկոսային կետով․ բանկի՝ այս հունվարին հրապարակված կանխատեսման մեջ գրված էր, որ 2015-ը Հայաստանը կփակի 0 տոկոս աճով:

ՎԶԵԲ-ի գնահատմամբ, Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը միակն է, որ այս տարին կփակի տնտեսական անկումով: Հարևան Վրաստանը 2015-ը կամփոփի 2.3 տոկոս աճով: Ադրբեջանը նույնպես աճ կունենա՝ 2015-ին՝ 1.5 տոկոս:

Սարգիս Հարությունյան

Ավելի մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG