Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի որդին մինչ այժմ բերման չի ենթարկվել


Տիգրան Խաչատրյան, արխիվ
Տիգրան Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով Գորիսի ծեծկռտուքի գործով անցնում է որպես վկա, մինչ այս պահը բերման չի ենթարկվել: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ոստիկանությունից, մինչդեռ, հաստատեցին, որ երեկ երեկոյան ստացել են հիշյալ գործով հարցաքննությանը չներկայացած անձանց բերման ենթարկելու որոշումը:

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG