Մատչելիության հղումներ

Գորիսի ծեծկռտուքի գործով որոշում է կայացվել հարկադիր բերման ենթարկել Տ․ Խաչատրյանին


Գորիսի ծեծկռտուքի գործով որոշում է կայացվել հարկադիր բերման ենթարկել սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ. Խաչատրյանին, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժող Հարութ Զաքարյանը զրկվել է մեկ աչքի տեսողությունից: Տուժողի հոր պնդմամբ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նախաձեռնած ծեծկռտուքի հետևանքով նաև կոտրվել է իր մյուս որդու՝ Մուշեղ Զաքարյանի քիթը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն իրականացնում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը:

«Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները», - ասված է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, - «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG