Այսօր` ժամը 15:10-ին, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հարություն Հրայրի Ղամբարյանը:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։