Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Երկրապահի օրվա կապակցությամբ այսօր այցելել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչություն:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ԵԿՄ-ի վարչությունում եկեղեցու սպասավորներն իրականացրել են խաչքարերի օրհնության կարգ: