Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ուղիղ հեռարձակում