Թուրքիան խստորեն դատապարտել է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը և ի նշան բողոքի հետ է կանչել այս երկրում իր դեսպան Արլեթ Կոզեմիուսին, հաղորդում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
Անցած շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարություններ և որոշումներ ընդունելու կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել նաև Ավստրիայում և Վատիկանում իր դեսպաններին:
Մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել։