Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ-ն իր մտահոգությունն է փոխանցել Հայաստանի դեսպանին


Վրաստանում Հայաստանի դեսպան
Վրաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը իր մտահոգությունն է փոխանցել երկրում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանին, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Պաշտոնական Թբիլիսիին մտահոգել է Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը։ Դա, ըստ Վրաստանի արտգործնախարարության, հակասում է երկու բարեկամ երկրների հարաբերություններին ու վնաս հասցնում դրանց։

Նույն խնդրի կապակցությամբ երեկ նաև հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի միջև: Վրաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Աբրահամյանը Ղարիբաշվիլիին փոխանցել է, որ Սահակյանի և Բիբիլովի հանդիպումը բացառապես մասնավոր բնույթ է կրել, և դրա ժամանակ գործնական հարցեր չեն քննարկվել։

Ըստ վրացական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի վարչապետը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ կարևորելով Հայաստանի հարաբերությունները հարևան երկրի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG