Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ողջունելի է համարել միջազգային դիտորդների ներկայությունը Ղարաբաղում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունելի է համարել 100-ից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին, «որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»։

«Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»,- «Արմենպրես»-ին ասել է Նալբանդյանը։

Ղարաբաղում կիրակի կայացած ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG