Մատչելիության հղումներ

Հայաստանի խոշորագույն ընկերությունները կրճատել են պետբյուջե վճարվող հարկերի ու տուրքերի ծավալը


Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի առաջին հազար խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 152 միլիարդ 320 միլիոն 309 հազար դրամի հարկ ու տուրք, ինչը 1.3 տոկոսով պակաս է 2014թ․ նույն ժամանակահատվածում վճարված հարկերից ու տուրքերից (154 միլիարդ 327 միլիոն 783 հազար դրամ):

Ի դեպ, ներկրմամբ զբաղվող երկու խոշոր ընկերություններ՝ «Ալեքս գրիգ»-ը և «Սամ-սեր գրուպը», որոնք, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, 2015թ․ հունվար-մարտին 26.06 տոկոսով պակաս հարկ ու տուրք են վճարել, քան 2014թ․ հունվար-մարտին (2014թ․ առաջին երեք ամիսներին երկու ընկերությունները միասին վճարել են 6 միլիարդ 74 միլիոն 520 հազար դրամ, 2015թ․ առաջին երեք ամիսներին՝ 4 միլիարդ 491 միլիոն 259 հազար դրամ): Ընդ որում, ներկրող այդ ընկերությունները ավելի քիչ հարկ ու տուրք են վճարել դրամի արժեզրկումից ու որպես հետևանք՝ Հայաստանում ներկրված ապրանքների թանկացումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG