Շաբաթ օրը Գերմանիայում, կյանքի 89-րդ տարում, վախճանվել է 20-րդ դարի բալետային արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` պարուհի Մայա Պլիսեցկայան:
«Մահվան պատճառը սրտի կաթվածն է», - տեղեկացնում են ռուսական աղբյուրները:
Երկրի ղեկավարությունն արդեն իսկ հանդես է եկել ցավակցական ուղերձներով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր խորին ցավակցություններն է հայտնել Պլիսեցկայայի բոլոր հարազատներին ու երկրպագուներին:
«Մայա Պլիսեցկայայի մահը նշանակում է համաշխարհային բալետի պատմության մի ողջ դարաշրջանի ավարտը», - նշված է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ցավակցական ուղերձում: