Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ընտրողների գրեթե կեսը քվեարկել է


Ռայա Նազարյան, 3-ը մայիսի, 2015թ․
Ռայա Նազարյան, 3-ը մայիսի, 2015թ․

Ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ընթացող խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 47 հազար 544 ընտրող կամ ընտրողների 46,8 տոկոսը: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում բացված 278 ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ն:

Ընտրական տեղամասերից մեկը գտնվում է Երևանում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում, մեկն էլ՝ քրեակատարողական հիմնարկում: Ընտրություններին մասնակցում է 7 կուսակցություն՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդը» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն (34) և «Շարժում-88»-ը (14)։

ԿԸՀ-ն ընտրողների մասնակցության վերաբերյալ տվյալները թարմացնում է երեք ժամը մեկ հաճախականությամբ:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG