Մատչելիության հղումներ

Խորհրդարանում ուժերի դասավորվածությունը հիմնականում կպահպանվի․ ԼՂ ԱԺ խոսնակ


 Աշոտ Ղուլյան (աջից), 3-ը մայիսի, 2015թ․
Աշոտ Ղուլյան (աջից), 3-ը մայիսի, 2015թ․

5-րդ գումարման Ազգային ժողովի խոսնակ, Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Աշոտ Ղուլյանը 1/8 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե քվեարկել է հանուն Արցախի ժողովրդավարական ապագայի:

Հարցին, թե ուժերի վերադասավորումը խորհրդարանում ինչպիսին կլինի, Ղուլյանն արձագանքեց, թե հավանաբար ուժերի դասավորությունը հիմնականում կպահպանվի:

Ինչ վերաբերում է խորհրդարանում ընդդիմության ներգրավվածությանը, Ղուլյանն ասաց, թե ընդդիմություն կլինի:

«Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային էին, նախընտրական շրջանը լրիվությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները, և այս իմաստով ես կարծում եմ՝ սահմանափակումներ չեն եղել: Ինձ թվում է քաղաքական դաշտը ավելի լայն ներկայացված կլինի խորհրդարանում», - նշեց նա:

Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին, Ղուլյանը կարծիք հայտնեց, թե հիմնականում հաջողվել է պահպանել քաղաքակիրթ և կոռեկտ մրցակցության կանոնները:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG