Այսօր Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես իր Թվիթերի միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայանալիք հանդիպման հիմնական հարցերը:
Հիշեցնենք, երեկ համանախագահները հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: