Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղ են ժամանել ֆրանսիացի դիտորդները


Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ստեփանակերտ են ժամանել մի խումբ ֆրանսիացի դիտորդներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ։

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Բակո Սահակյանն ընդունել է Ռոշբլուանին, ով նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանը, որին ներկա էր նաև ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ֆրանսիա-Արցախ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին անկեղծ բարեկամության համար և բարձր գնահատել նրանց դիտորդական առաքելությունը` հավելելով, որ աշխարհի առաջատար պետությունների ներկայացուցիչների նկատառումները կարևոր են Ղարաբաղում ժողովրդավարության զարգացման համար:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին, ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առաջիկա խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հայտ են ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական , ամերիկյան և հետխորհրդային երկրներից՝ այդ թվում Հայաստանի Հանրապետությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG