Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մայիսի 9-ին Մոսկվայում չի լինի


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ներկա չի լինի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան դիվանագիտական խողովակներով փոխանցել է, որ երկրի ղեկավարը չի կարող մեկնել Մոսկվա, ինչը պայմանավորված է ներքին խնդիրներով։

Դա պետք է լիներ երեք տարի առաջ Հյուսիսային Կորեայի ղեկավար հռչակված Կիմ Չեն Ինի առաջին արտասահմանյան ուղևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG