Ավելի քան 10 օր հացադուլի մեջ գտնվող՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը «Արդարադատության նախարարության գործուն քայլերի շնորհիվ» չորեքշաբթի օրը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր բանտախուց: Այդ մասին հայտնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ի պատասխան երեկ օրվա ընթացքում լրագրողներից ստացած բազմաթիվ հարցումների: