Ղարաբաղի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում այսօր Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել էր «Ժենգյալով հացի» փառատոն: Ղարաբաղի տարբեր շրջաններից ժամանած կանայք տեղում պատրաստում էին ժենգյալով հացն ու պնդում, որ հենց իրենց շրջանին է ամենահամեղը:
Փառատոնին մասնակցեց նաև ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: