Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանությունն ու արդարության 100-ամյա անպատասխան պահանջը». լսում ԱՄՆ Կոնգրեսում


Կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթ, արխիվ
Կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթ, արխիվ

ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության և համագործակցության Հելսինկիի հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում կայացավ «Հայոց ցեղասպանությունն ու արդարության 100-ամյա անպատասխան պահանջը» խորագրով լսում՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Քրիսթոֆեր Սմիթի գլխավորությամբ։

«Լսումը ոչ թե ուղղված է Թուրքիայի դեմ, այլ հակառակը՝ այն սատարում է թուրք ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ փորձում է ընդդիմանալ պետության կողմից վարվող ժխտողականության քարոզչությանը»,- նշեց Սմիթը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում ունեցած իր բացման ելույթում։

Քննարկմանը մասնակցեցին պատմաբան Թաներ Աքչամը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Ամերիկայի Հայկական Համագումարի հոգեբարձուների խորհուրդի անդամ Վան Գրիգորյանը, «Թաֆթս» համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Փրոդրոումոն և այլոք։

Թաներ Աքչամը իր ելույթում նշեց, որ ցեղասպանության ճանաչումը կարևոր է առաջին հերթին թուրք ժողովըրդի համար։

«Թուրքիան այժմ աշխարհին է ներկայանում իր ժխտողական ղեկավարության դեմքով, մինչդեռ կա նաև այլ Թուրքիա և այդ Թուրքիայի քաղաքացիները պատրաստ են ընդունել սեփական պատմությունը և ձերբազատվել անցյալի այդ սև բծից»,- ասաց թուրք պատմաբանը։

Կոնգրեսական Սմիթը նշեց, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է անկախ լինի.- «Մենք պետք է կարողանանք նայել Թուրքիայի աչքերի մեջ և ասել՝ այո, մենք ընկերներ ենք, մենք դաշնակիցներ ենք, սակայն հայերի ցեղասպանությունը պետք է ճանաչվի, և Թուրքիայի հաջորդ սերունդները պետք է դպրոցում սովորեն ճշմարտությունը»։

Կոնգրեսականը հավելեց, որ ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանությունը բառը չգործածելը հիասթափեցնող էր։

Լսմանը ներկա էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը։

Հայոց ցեղասպանության 100 ամյակի առիթով ԱՄՆ-ում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ ամենատարբեր ատյաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG