Մատչելիության հղումներ

Պուտինը և Օլանդը Երևանում հանդիպում են ունեցել


Երևանում այսօր կայացել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Կրեմլի հաղորդմամբ՝ նախագահները քննարկել է Ռուսաստանի և Եվրամիության, Ուկրաինայի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնության իրականացման և երկկողմ կարևորություն ունեցող հարցեր։

«Ցավոք, մեր հարաբերությունները լավագույն վիճակում չեն, ապրանքաշրջանառությունը կրճատվում է, ինչը միայն ափսոսանք է հարուցում։ Կարծում եմ՝ մենք պետք է ճանապարհներ փնտրենք հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Պուտինը։

Օլանդը, ըստ Կրեմլի տեղեկատվության, ասել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները վատացել են ուկրաինական ճգնաժամի պատճառով։

«Որպեսզի կարողանանք լավագույնս դուրս գալ այս իրավիճակից, պետք է պատրաստվենք մինսկյան համաձայնության իրականացմանը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG