Մատչելիության հղումներ

Reuters. Գերմանացի օրենսդիրները հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության բանաձևին


Գերմանիա - Բունդեսթագի նիստը Բեռլինում, 24-ը ապրիլի, 2015թ․
Գերմանիա - Բունդեսթագի նիստը Բեռլինում, 24-ը ապրիլի, 2015թ․

Գերմանիայի խորհրդարանը այսօր ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված՝ մոտ մեկևկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակվում են ցեղասպանություն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված նիստի ժամանակ Բունդեսթագի ստորին պալատի բոլոր խորհրդարանական խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին, ինչը, ընդգծում է Reuters-ը, ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:

«Այն, ինչ պատահել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում աշխարհի աչքի առաջ ցեղասպանություն էր», - բանաձևի քննարկման սկզբում հայտարարել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը։

Հեղինակավոր լրատվական գործակալությունը շեշտում է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս ունի Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար իր պատասխանատվությանը:

Նախօրեին, հիշեցնենք, Հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործել էր Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG