Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
«Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումին», - մասնավորապես ասված է արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության մեջ:
Թորբյորն Յագլանդն, իր հերթին, կարևորել է երևանյան ֆորումի անցկացումը, հույս հայտնելով, որ տեղի ունենալիք քննարկումները օգտակար կլինեն մարդկության դեմ հանցագործությունների պատճառների վերհանման և նոր ոճրագործությունների կանխարգելման գործում։