Մատչելիության հղումներ

Գալիպոլիի տոնակատարություններին Վաշինգտոնը ներկայացված կլինի միայն դեսպանի մակարդակով


Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաս, արխիվ
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բաս, արխիվ

Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Միացյալ Նահանգները ներկայացված կլինի միայն դեսպանի մակարդակով:

Hürriyet Daily News-ը, հղում տալով Անկարայում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջո Վիրիքսին, տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումներին կմասնակցի Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 24-ին Հայաստանում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Միացյալ Նահանգներից կմասնակցի նախագահական պատվիրակություն՝ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում կլինեն նաև այաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայերը, Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն և Դեյվ Թրոթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG