Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, այսօր հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ ապրիլի 21-ին և լույս 22-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետներից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ԶՈւ-23/2 տիպի զենիթային համակարգերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար 500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG