Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարը տեղյակ է ՀԽ անդամների կալանավորման մասին


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ, արխիվ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի շրջանակում քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Հանդիպումից հետո «Ազատության» հարցին` արդյոք նախագահի հետ քննարկե՞լ է Ժիրայր Սեֆիլյանի և համախոհների կալանավորման հարցը, եվրոպացի պաշտոնյան ասաց, որ չի կարող հանդիպման մանրամասներ ներկայացնել։

Հարցին էլ՝ տեղյա՞կ է Սեֆիլյանի կալանավորման մասին, Յագլանդը դրական պատասխան տվեց՝ անպատասխան թողնելով, սակայն, «Ազատության» մեկ այլ հարց, թե Եվրոպայի խորհուրդը մտահոգություններ ունի՞ արդյոք այս խնդրի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս չորս անդամներ կալանավորվել են ապրիլի 10-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով

Կարլեն Ասլանյան

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG