Մատչելիության հղումներ

Շփման գծում դիվերսիայի հերթական փորձն է կասեցվել․ հայկական կողմից կորուստներ չկան


Ադրբեջանական կողմի թողած զինամթերքը, 21-ը ապրիլի, 2015թ.
Ադրբեջանական կողմի թողած զինամթերքը, 21-ը ապրիլի, 2015թ.

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

«ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ: Շուրջ քառորդ ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդը դեպքի վայրում է թողել արյան բազմաթիվ հետքեր, 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի մեկ արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի («Վինտարեզի») 1 պահունակ` 4 փամփուշտով, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և ճողոպրել իր ելման դիրքերը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

«Ըստ հավաստի տեղեկությունների, ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ: ՊԲ դիրքապահ ուժերը կորուստներ չեն ունեցել», - ասված է հաղորդագրությունում: Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Պաշտպանության բանակը հաղորդագրությանը կից լուսանկարներ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG