Սերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մրցումների երկրորդ օրը՝ ապրիլի 18-ին, մեր մարզիկներից ևս երեքը արժանացել են մեդալի:
Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյանը /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանը ուժեղագույնն է ճանաչվել:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչել է ՀՀ պետական օրհներգը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների:
Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 19-ին: