Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ զորավարժությունում «կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները»


Զորավարժություն Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություն Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Այսօր տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը Լեռնային Ղարաբաղում անցկացված զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների և բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում, որին ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և ուժային կառույցների ղեկավարներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը կարևորել է նման հավաքները և դրանց զուգահեռ անցկացվող զորավարժությունները բանակի մարտունակության բարձրացման գործում և նշել, որ այսուհետ ևս բանակաշինության խնդիրները լինելու են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Վերլուծելով հավաքների և բազմաստիճան զորավարժության արդյունքները՝ նշվել է, որ դրանք անցկացվել են կազմակերպված ու բովանդակալից, կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, իսկ ներգրավված զորամասերը մեծ առաջընթաց են արձանագրել այդ միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու գործում:

Վերջում համաբանակային կարևորության այս միջոցառումներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ սպաներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG