Մատչելիության հղումներ

Գյումրիի նախկին ու ներկա քաղաքապետերը դեռ պարտք ու պահանջ ունեն իրարից


Գյումրիի նախկին ու ներկա քաղաքապետերը դեռ պարտք ու պահանջ ունեն իրարից
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Գյումրիի նախկին ու ներկա քաղաքապետերը դեռ պարտք ու պահանջ ունեն իրարից:

Սամվել Բալասանյանի ղեկավարությամբ արդեն երեք տարի է՝ քաղաքապետարանը արդեն Ղուկասյանի ընտանիքին պարտք է 3.5 միլիոն դրամ՝ իտալացի մասնագետներին հյուրընկալու համար: Արվեստագետները եկել էին Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնելու, թանկարժեք այցը հետագայում բնորոշվեց որպես «իտալացիների անհավանական արկածները Գյումրիում»:

Հիմա Ղուկասյանների ընտանիքը պարբերաբար պահանջագրեր է ուղարկում, սակայն քաղաքապետարանը չի շտապում վճարել: Ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասում է՝ դեռ ուսումնասիրում ենք:

«Գումարը մենք չենք կարող վճարել, որովհետև կա պայմանագիր, դրա մեջ նշված է հյուրասիրության ծախսեր, այսինքն ուտելավարձի ծախսերը, բայց պահանջված գումարը վերաբերվում է հյուրանոցային ծախսերին։ Բացի այդ ունենք նաև Մինասի հիմնադրամի տնօրենի գրավոր հայտարարությունը, թե ինքը ինչքան պարտքեր ունի հյուրանոցներին։ Ամեն դեպքում այդ պարտքացուցակի մեջ Ալեքսանդրապոլ հյուրանոցը նշված չէ, դրա համար մեզ պետք է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ»,- ասաց քաղաքապետարանի պաշտոնյան։

Սամվել Բալասանյանի օրոք Գյումրու քաղաքապետարանի դեմ դատական հայցերը պարբերական են դարձել: Նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ շատ ընկերությունների հետ կնքված պայմանագրերը մեծմասամբ խզվել են: Հենց հիմա դատարանը քննում է երկու՝ «Լուսափայլ քաղաք» և «Եղիկյան եղբայրներ» ընկերությունների հայցերը, որոնք նախկին քաղաքապետի օրոք իրականացրել են քաղաքի աղբահանությունը:

Բալասանյանի վարչակազմը նրանց հետ պայմանագրերը չի երկարաձգել, վերջիններս էլ դատի են տվել՝ պահանջելով 30 միլիոն դրամից ավելի գումար՝ կատարած աշխատանքի ու կուտակված տույժ-տուգանքների համար:

Քաղաքապետի նախկին տեղակալ Գուրգեն Մալխասյանը հիմա քաղաքապետարանի ներկայացուցիչն է դատարանում ու ասում է, որ հակընդդեմ հայց են ներկայացրել, որտեղ հիմնավորել են, որ մի բան էլ այդ ընկերություններն են քաղաքապետարանին պարտք:

«2012 թվականի դրությամբ եղել է վճարման ենթակա գումար՝ յուրաքանչյուր կազմակերպությանը մոտ ութ միլիոնի կարգի։ Ընդունելով, որ կա վճարման ենթակա գումար քաղաքապետարանը որևէ իրավական չուներ վճարելու այդ գումարը, քանի որ պարտքերի իրատեսականության ճշգրտում էր գնում քրեական վարույթի շրջանակներում։ Եվ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէր վճարել»,- ասաց Մալխասյանը։

«Ստուգումների արդյունքում պարզվել է, որ այդ կազմակերպություններին հավելագրվել է մոտ 1 միլիոն դրամի գումար, պահանջում են 30 միլիոն դրամ՝ այն դեպքում, որ իրական պարտքը մոտ 12 տոկոս է ստացվում»,- հավելեց Մալխասյանը։

Գյումրիի ներկա ու նախկին քաղաքապետերի հիմնական կռվախնձորը դարձավ նախկին քաղաքապետի թողած 1 մլրդ դրամից ավելի պարտքը: Դրանց հիմնավոր լինել-չլինելը ստուգեց ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը, հայտնաբերվեցին չարաշահումներ, մասնավորապես, հավելագրումներ։ Հստակ թվեր, սակայն, այդպես էլ չհրապարակվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG