Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն պարգևի, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Պարգևը հանձնվելու է գալիս մայիսի 5-ին, Նյու Յորքում՝ Ամերիկայի բնության պատմության թանգարանում։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովան, ով հայտնի է Ադրբեջանի իշխող վարչակազմի ունեցվածքի վերաբերյալ իր աղմկահարույց բացահայտումներով, անցած տարվա դեկտեմբերից գտնվում է ճաղերի ետևում։ Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են գործընկերոջն ինքնասպանության դրդելու, ինչպես նաև հարկերից խուսափելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
«Խադիջա Իսմայիլովան վախ չունի: Նա բազմիցս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտող հետաքննություն է իրականացրել։ Նա բանտից ուղարկած նամակների միջոցով հայտարարում է, թե չի լռելու այնքան, մինչև Ադրբեջանում չհաստատվի խոսքի ազատություն»- գրել է PEN-ի գործադիր տնօրեն Սյուզան Նոսսելը։