Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake up the Souls Tour 2015 խորագրով համերգային շրջագայության շրջանակում երեկ Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով է հանդես եկել System of a Down ռոք խումբը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17 հազար երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի կոչ էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման: Սերժ Թանկյանի կողմից երախտիքի ուղերձ է հղվել Ֆրանսիային և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ արդարացի դիրքորոշման համար:
Համերգից հետո Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Լիոնի առաջին փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և այլ պաշտոնատար անձինք հանդիպել են System of a Down-ի անդամների հետ:
Հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը շնորհակալագիր է հանձնել աշխարհահռչակ ռոք խմբի անդամներին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լիոնում աննախադեպ համերգային ծրագրի իրականացման համար: